Loading...
HomeMy Public PortalAboutTeaching and Learning - January 2017 - Armenian 1 Ուսուցանել & սովորել 3 Հունվարի 2017 թ. 1. Նախամանկապարտեզի/մանկապարտեզի տեղեկատվության երեկո – WPS-ը հյուրընկալեց մեր տարեկան նախամանկապարտեզի/մանկապարտեզի տեղեկատվության երեկոն անցյալ չորեքշաբթի, 18 հունվարի 2017 թ. մեր երեք տարրական դպրոցներում։ 2017 թ. աշնան նախամանկապարտեզ կամ մանկապարտեզ մտնող երեխաների ծնողներն ու խնամակալները հրավիրված էին մասնակցելու այս տեղեկատվական հանդիպման։ Նախամանկապարտեզի գրանցումը տեղի կունենա Early Steps նախադպրոցում՝ 19 հունվարի 2017 թ.ից, իսկ մանկապարտեզի գրանցումը տեղի կունենա 23 հունվարի 2017 թ. շաբաթվա ընթացքում։ Ցանկալի է, որ ծնողներն ու խնամակալները գրանցման թղթերը լրացրած լինեն (տեղեկութիւններն ու թղթերը կարելի է վերցնել ձեր երեխայի դպրոցից կամ ներբեռնել Վաթերթաունի հանրային դպրոցների կայքէջից՝ http://www.watertown.k12.ma.us)։ 2. Գեղեցկությունը տիրում է տիկին Կայեխայի տեսողական արվեստների դասերում՝ Արվեստի սենյակ 171 - դեկտեմբերի պատկերաշար։ Տիկ. Կայեխա հաղորդեց, որ բլոգ ստեղծելու նրա ներշնչումը եկել է Հաին Կիմից՝ Hosmer-ում։ Դուք կարող եք տեսնել Հայն Կիմի հրաշալի դասարանային բլոգը՝ hosmerart.blogspot.com հասցեում։ 3. Մի հատ նայեք WMS Makerspace-ին՝ https://sites.google.com/a/watertown.k12.ma.us/wmsmakerspace/ 4. Իմ վերջին դպրոցական այցելությունները՝ Պրն. Բ-ի ընտիր փայտագործության դասը WHS-ում Տաղանդավոր WMS-ի երաժիշտներ ձմրան համերգում 2 5. Քինգի հակամարտության ոչ-բռնությամբ հաշտություն – Վաթերթաունի ծնողներն ու համայնքի անդամները հրավիրվել էին գրանցվելու առաջին ներածական համայնքային դասընթացքին՝ Քինգի հակամարտության ոչ-բռնությամբ հաշտության վարժընթացում։ Այս 16 ժամվա դասընթացը կդասավանդվի մեր սեփական վկայված մարզիչների կողմից, ներառելով երիտասարդության մարզիչներ WMS-ից եւ WHS-ից, եւ մարզված պաշտոնյաներ WPD-ից։ Նրանք խանդավառ են, որ կբաժնեն համայնքի անդամների հետ այս զվարճալի ու ինտերակտիվ ծրագիրը, որն ստեղծել է դոկտոր Բեռնարդ Լաֆայեթի կողմից եւ որն ուղղված է դասավանդելու, թե ինչպես դոկտոր Մարտին Լուտեր Քինգի փիլիսոփայությունն ու մեթոդաբանությունը կարող են կիրարկվել մեր այսօրվա հակամարտություններին՝ ե՛ւ անձնական ե՛ւ հասարակական մակարդակներում։ Դասընթացը կկայանա Վաթերթաունի միջնակարգ դպրոցի գրադարանում, շաբաթ, 28 հունվարին եւ շաբաթ, 4 փետրվարին։ Գրանցումը արդեն փակվել է։ Գրանցվել են ծնողներ Hosmer-ից, Lowell-ից, WMS-ից եւ WHS-ից, ինչպես եւ ներկայացուցիչներ Վաթերթաունի ավելի քան տաս տարբեր համայնքային կազմակերպությունների։ Խորապես շնորհակալ ենք WMS-ի իսպաներենի ուսուցչուհուն՝ Ռութ Հենրիին, ով ղեկավարում է այս ուժեղ վարժընթացը։ Այս դասընթացն իրականացվում է շնորհիվ Վաթերթաունի հանրային դպրոցներին, Վաթերթաունի ոստիկանության եւ Միասնության նախաճաշի պլանավորման հանձնաժողովի։ Ներքեւում կգտնեք մի հոդվածի կապը, որը հրատարակվել էր հունվարի 15-ին՝ կիրակի օրվա Boston Globe-ի «Արեւմուտք» բաժնում՝ անդրադառնալով մեր Քինգի ոչ-բռնության ծրագրին։ Այն ընդգծում է, որ մեր մոտեցումը եզակի է՝ համայնքի, ըմբռնման եւ համազգացման ճշմարիտ իմաստ կառուցելու համար։ https://www.bostonglobe.com/metro/regionals/west/2017/01/13/stop -violence-start- listening/tbsoxtnWiX3hAoYlzaKYCJ/story.html Երկու տարբեր սպիտակ գրատախտակներ... մեկը ավագ դպրոցի ճարտարագիտության դասարանում էր, մյուսը՝ միջնակարգի արվեստի սենյակում 3 Մի երկու հետաքրքիր տեսակետ հանրային կրթության մասին... Գուցե Ֆինլանդիային նայելու փոխարեն՝ կրթական գերազանցիկության համար, մարդիկ պետք է նայեին Մասաչուսեթսին։ http://blogs.edweek.org/edweek/finding_common_ground/2016/12/maybe_i nstead_of_finlan d_we_should_be_more_like_massachusetts.html?cmp=eml-eb-popweek+12162016webmch (Այս տվյալները հիշվել են ներքեւի հոդվածում) The Real Crisis in Education: An Open Letter to the Department of Education - http://wp.me/s75RjU-1112 Ձեր պլանավորման համար… 25 հունվարի Վաղ արձակման օր, պրոֆեսիոնալ զարգացում՝ մանկապարտեզից մինչեւ 12-րդ դասարան 28 հունվ. եւ 4 փետր. Քինգի հակամարտության ոչ-բռնությամբ լուծման վարժընթաց 30 հունվ.-2 փետր. WHS, կիսամյա քննություններ 20-24 փետր. Դպրոցը փակ է – փետրվարի արձակուրդ Առայժմ՝ ա՛յս է բոլորը, բարեկամներ։ Իրար լավ պահեք, Թերեզա Theresa McGuinness, Ed.D. Օժանդակ վերահսկիչ Սքանչելի 17-րդ տարեկան Միասնության նախաճաշը Մարտին Լուտեր Քինգի օրը՝ Հելլենական մշակութային կենտրոնում Վերեւ. Մեր WMS-աշակերտներից եւ աշխատակազմի անդամներից մի քանիսը ներկայացումներ են կատարում Քինգի ոչ- բռնության նախագծի մասին։ Ներքեւ աջ. WHS-ի Watertones-ը երգում է՝ ղեկավարությամբ Դան Վուլֆի։ Ներքեւ ձախ. Կոլբի Սվետբերգ, Ed.M., LCSW, ներկայացնում է տեղեկություններ LGBTQ անցման մասին մեր մտային առողջության աշխատակազմին (մանկապարտեզ-12-րդ դասարան)՝ 17 հունվարի պրոֆեսիոնալ զարգացման օրը։